Միջազգային

Պուտինը և Միրզիյոևը բանակցություններ են սկսել Տաշքենդում

2 րոպեի ընթերցում

Պուտինը և Միրզիյոևը բանակցություններ են սկսել Տաշքենդում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Ուզբեկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Շավքաթ Միրզիյոևը հանդիպում են անցկացնում Տաշքենդի «Կուկսարոյ» նստավայրում։ Նրանք բանակցություններ են վարելու նեղ և ընդլայնված կազմով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Իզվեստիյա» պարբերականից:

Պուտինին նախագահական պալատի առջև անձամբ դիմավորել է Ուզբեկստանի ղեկավարը։

Ակնկալվում է, որ նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների վիճակը և հեռանկարները, մտքեր կփոխանակեն առկա խնդիրների շուրջ։ Պուտինը և Միրզիյոևը նաև կմասնակցեն Ռուսաստանի և Ուզբեկստանի տարածաշրջանների խորհրդի առաջին նիստին։

Վլադիմիր Պուտինը պետական այցով Ուզբեկստանում է գտնվում մայիսի 26-ից։ Ակնկալվում է, որ նրա այցի ընթացքում կստորագրվի երկկողմ փաստաթղթերի բավական մեծ փաթեթ։

Ռուսական կողմից բանակցություններին են ժամանել նաև մշակույթի, գյուղատնտեսության, ներքին գործերի, էներգետիկայի, նախարարները, «Ռոսատոմի» և «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարները, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը և այլք:

«Կուկսարոյը», որն ուզբեկերենից թարգմանաբար նշանակում է «կանաչ պալատ», Միրզիյոևի քաղաքամերձ նստավայրն է, որտեղ նա ընդունում է օտարերկրյա պետությունների ղեկավարներին և պատվավոր հյուրերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում