Հասարակական

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է կատարել ջրհեղեղի հետևանքով զոհ գնացած հայորդիների համար

1 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է կատարել ջրհեղեղի հետևանքով զոհ գնացած հայորդիների համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մայիսի 27-ին Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է հոգեհանգստյան կարգ Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետի հետևանքով զոհ գնացած հայորդիների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել անմեղ զոհերի հոգիների հանգստության, ինչպես նաև՝ աղետից տուժածների և վիրավորների շուտափույթ ապաքինման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում