Հասարակական

Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի

1 րոպեի ընթերցում

Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Քիչ առաջ նաև հայտնաբերվել է անհետ կորած անձանցից մեկի դին։ Կարող ենք ասել, որ ունենք չորս զոհ այս աղետի հետևանքով»,- ասաց Սանոսյանը։

Մայիսի 26-ինհորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում