Հասարակական

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել է ջրի մակարդակի նվազում

2 րոպեի ընթերցում

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել է ջրի մակարդակի նվազում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ 2024 թվականի մայիսի 26-ի 08։00-ին դիտված ջրի մակարդակի համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում՝105 սմ-ով, Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում՝ 50 սմ-ով, Տաշիր գետում՝ 57 սմ-ով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը 2024 թվականի մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 26-ի 08։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 50 սմ-ով։

Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը մայիսի 27-ի 08։00-ի դրությամբ մայիսի 26-ի 08։00-ին դիտված մակարդակի համեմատ բարձրացել է 35 սմ-ով, սակայն մայիսի 26-ի ժամը 20։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 30 սմ-ով։

Կիրանց գետի ավազանում 2024 թվականի մայիսի 27-ին ժամը 08։00-ին դիտված ջրի մակարդակը մայիսի 26-ի 08։00-ի մակարդակի համեմատ նվազել է 125 սմ-ով։

Ինչ վերաբերում է թափված տեղումների քանակին՝ մայիսի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը Լոռիում ու Տավուշում դիտվել է 40-54մմ անձրև, իսկ 26-ի ցերեկը և 27-ի գիշերը տեղումների քանակը կազմել է 2-7մմ, որը 38-47մմ պակաս է նախորդ օրը դիտված տեղումների քանակից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում