Հասարակական

ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի՝ 4 զինծառայողի մահվան ելքով վթարի գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս երկու պաշտոնյայի. ՔԿ

3 րոպեի ընթերցում

ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի՝ 4 զինծառայողի մահվան ելքով վթարի գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս երկու պաշտոնյայի. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի՝ չորս զինծառայողի մահվան ելքով ողբերգական վթարի վերաբերյալ վարույթով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս երկու պաշտոնատար անձի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

«Շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Արդեն տեղեկացվել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀքրեականօրենսգրքի538-րդհոդվածի4-րդմասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար, մեղադրանքներ էին ներկայացվել տրանսպորտային միջոցը վարող ժամկետային ծառայողին ու զորամասի համապատասխան երկու պաշտոնատար անձի։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, ՀՀքրեականօրենսգրքի538-րդհոդվածի4-րդմասով, մեղադրանքներ են ներկայացվել նաև նույն զորամասի՝ տեխնիկական ապահովման, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի տեխնիկական վիճակի, դրանց ճիշտ շահագործման, նորոգման և էվակուացման, անձնակազմի տեխնիկական պատրաստության համար պատասխանատու, ինչպես նաև՝ հավաքակայանից դուրս եկող և վերադարձող մեքենաների տեխնիկական վիճակի նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություններով օժտված ևս երկու պաշտոնատար անձի։

Վերոնշյալ երկու անձանց ներկայացվել է մեղադրանք, և դատարանի որոշմամբ նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 12-ի ժամը 15:25-ի սահմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում