Հասարակական

ՄԻՊ ներկայացուցիչները վաղ առավոտից արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ ներկայացուցիչները վաղ առավոտից արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 27-ի վաղ առավոտից արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով:

Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 26-ին կայացած հանրահավաքի ժամանակ շարժման համակիրներին կոչ էր արել մայիսի 27-ի վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ իրականացնել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում