Միջազգային

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղրիմի երկնքում ուկրաինական ATACMS հրթիռներ խոցելու մասին․ կա 2 զոհ

1 րոպեի ընթերցում

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղրիմի երկնքում ուկրաինական ATACMS հրթիռներ խոցելու մասին․ կա 2 զոհ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը Ղրիմի երկնքում խոցել են երեք ուկրաինական ATACMS հրթիռ, Սև ծովում` ոչնչացրել Ուկրաինայի զինված ուժերի երեք հեռակառավարվող նավակ, որոնք ընթանում էին դեպի Ղրիմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Հերթապահ ՀՕՊ համակարգերը Ղրիմի Հանրապետության տարածքում ոչնչացրել են երեք օպերատիվ-մարտավարական ATACMS հրթիռ, երկու անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում: Սև ծովի ջրատարածքում հայտնաբերվել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի հեռակառավարվող նավակներ, որոնք շարժվում էին Ղրիմի թերակղզու ուղղությամբ: Երեք հեռակառավարվող նավակ ոչնչացվել է Սևծովյան նավատորմի ծովային օդուժի սպառազինությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ղրիմի իշխանությունները հայտարարել են, որ Ալուշտայի մերձակայքում չգործող առողջարան է խոցվել, իսկ մեկ այլ վայրում՝ Սիմֆերոպոլի շրջանում, հրթիռային հարվածից երկու մարդ է զոհվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում