Միջազգային

Իրաքյան դիմադրությունը պնդում է, որ հարձակում է գործել է Իսրայելի Հայֆա նավահանգստի վրա

2 րոպեի ընթերցում

Իրաքյան դիմադրությունը պնդում է, որ հարձակում է գործել է Իսրայելի Հայֆա նավահանգստի վրա

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիաների զինված ջոկատները, որոնք մտնում են «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժման կազմի մեջ, հայտարարել են, թե անօդաչու թռչող սարքի միջոցով հարված են հասցրել Իսրայելի Հայֆա նավահանգստին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով շարժման հայտարարությունը Telegram ալիքում։

Տեքստի համաձայն՝ հարձակումը դարձել է «խաղաղ պաղեստինցիների սպանությունների» պատասխանը։ «Իրաքի իսլամական դիմադրությունը» խոստացել է «շարունակել հարձակումները թշնամու հենակետերի վրա»։

Իսրայելի կողմից պաշտոնական մեկնաբանություններ այս հարցի վերաբերյալ չեն ստացվել։

Իրաքում շիաների կազմավորումները մեծացրել են իրենց ակտիվությունն այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերին տարածաշրջանում սրվեց իրադրությունը: Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ըստ Իսրայելի վերջին տվյալների՝ Գազայի հատվածում դեռ մնում է 128 պատանդ, 36 պատանդ մահացել է։

Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 35 700 պաղեստինցի է զոհվել, 80 000-ից ավելին՝ վիրավորվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում