Հասարակական

Կայացել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ամփոփիչ աշխատաժողովը

3 րոպեի ընթերցում

Կայացել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ամփոփիչ աշխատաժողովը

ԳԱՎԱՌ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Բիզնես կենտրոնում» կայացել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ամփոփիչ աշխատաժողովը, որի ընթացքում ‹‹Սևան›› ազգային պարկ ՊՈԱԿ տնօրեն Կարեն Մնացականյանին է հանձնվել «Սևան» ազգային պարկի կառավարման պլանը։

Սեւան ԱՊ աշխատաժողով.jpg (505 KB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ‹‹Սևան›› ազգային պարկ ՊՈԱԿ տնօրեն Կարեն Մնացականյանից, «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակումը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվում է «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, Սոլյուտոն ՍՊԸ-ի, DHP Conservation Ltd-ի (Չեխիա), NaravaNarave d.o.o-ի (Սլովենիա) կոնսորցիումի կողմից։

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ոլորտի կարգավորմամբ զբաղվող պետական գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են «Սևան» ազգային պարկի կառավարման պլանավորման գործընթացն ու արդյունքները։

Միջոցառման մասնակիցներն այցելել են ‹‹Սևան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ թանգարան:

Խոսրով Խլղաթյան

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Մարզեր

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Հրդեհ Քարակերտ գյուղում

Մարզեր

Հրդեհ Քարակերտ գյուղում

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

Մշակույթ

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

2023 թվականին Ակունքում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

Մարզեր

2023 թվականին Ակունքում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

Սևան քաղաքում ընթանում են «Թող լինի այգի» ծրագրով նախատեսված աշխատանքները

Մարզեր

Սևան քաղաքում ընթանում են «Թող լինի այգի» ծրագրով նախատեսված աշխատանքները

Ախպրաձորում 2023 թվականին կենսական նշանակության 2 ծրագիր է իրականացվել

Մարզեր

Ախպրաձորում 2023 թվականին կենսական նշանակության 2 ծրագիր է իրականացվել

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

Մարզեր

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Մարզեր

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում