Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Արմեն Գրիգորյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Արմեն Գրիգորյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Էմիրի ազգային 
անվտանգության հարցերով խորհրդականի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 21-ին Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։ 

Կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները մի շարք ոլորտներում: Վերոնշյալի համատեքստում ընդգծվել է նաև անվտանգության ոլորտում հետագա համագործակցության կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչի շրջանակներում ընդգծվել է հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am