Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակությանը

Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ 
Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին և պատվիրակության կազմում գտնվող Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին, «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին ու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը հայտնում է, որ, ողջունելով հյուրերին, Փարիզի փոխքաղաքապետն ընդգծել է, որ երկու մայրաքաղաքները չափազանց սերտ են, ինչի արդյունքում էլ արդեն իսկ կան շատ կարևոր ծրագրեր, որոնք դարձել են իրականություն: Անուշ Թորանյանը նաև նշել է, որ Երևանի և Փարիզի համագործակցությունը ոչ միայն մշտական է, այլև անհաղթելի:

Մեծապես կարևորելով համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ՝ Երևանի փոխքաղաքապետն ընդգծել է, որ այդ համատեքստում Փարիզն առանձնակի նշանակություն ունի: Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Փարիզը բոլոր ժամանակներում ցույց է տվել համամարդկային բարձր արժեքներին իր հավատարմությունը:

Հանդիպման շրջանակում Երևանի ավագանու անդամներն իրենց հերթին կարևորել են նաև երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը, ինչն իր հերթին կնպաստի քաղաքի օրենսդիր մարմնի ինստիտուտի կայացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am