Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Խորհրդաժողովին կմասնակցեն աշխարհի տարբեր պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, գիտական և ստեղծագործական հանրույթի ներկայացուցիչներ:

Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես կգա զեկույցով, ինչպես նաև կվարի խորհրդաժողովիհերթական սեկցիան՝ «Մախթումկուլի Ֆրագի և համաշխարհային մշակույթ» թեմայով:

Թուրքմեն անվանի բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովի միջոցառումներն իրականացվում են Թուրքմենստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության շրջանակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում