Միջազգային

Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4-րդ փուլը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4-րդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանում մեկնարկել է 7 փուլ ընդգրկող ընտրությունների 4-րդ փուլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող երկրում խորհրդարանական ընտրությունները սկսվել են ապրիլի 19-ին։ Ընտրելու իրավունք ունի մոտ 1 միլիարդ մարդ։ Քվեաթերթիկները կհաշվարկվեն հունիսի 4-ին։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցանկանում է իր պաշտոնում վերընտրվել երրորդ անգամ։ Նրա «Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը» (BJP – Bharatiya Janata Party) պայքարում է ավելի քան երկու տասնյակ ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած դաշինքի դեմ։

Մայիսի 13-ին ընտրություններ կանցկացվեն 10 նահանգներում և տարածքներում` խորհրդարանի 96 տեղի համար։

Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Լոկ Սաբհան, բաղկացած է 543 անդամից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում