Միջազգային

Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից

1 րոպեի ընթերցում

Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Խարկովի մարզում ակտիվ ռազմական գործողությունների հատվածներում գտնվող շրջաններից ավելի քան 4000 հազար բնակիչ է տարհանվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նրա տեղեկատվությամբ՝ բնակչության տարհանում է իրականացվել այն ​​տարածքներից, որտեղ սաստկացրել են ռազմական գործողությունները և բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում:

Նա նշել է, որ տարհանվածներին, բացի կացարանից, տրամադրվում է նաև մարդասիրական, բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն:

Սինոգուբովը տեղեկացրել է, որ ներկայում ևս 900 տեղ է պատրաստվել տարհանվածների համար, իսկ անհրաժեշտության դեպքում այս թիվը կավելացվի:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում