Միջազգային

Աֆղանստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աֆղանստանի հյուսիսային Բագլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ՝ հիմնականում կանայք և երեխաներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Guardian-ը:

Այս թիվը հաստատել է տարերային աղետների դեմ պայքարի նահանգային վարչության ղեկավար Հեդայաթուլլա Համդարդը։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին զոհերի թիվը կարող է ավելանալ։

Շտապ օգնության անձնակազմը ազգային բանակի և ոստիկանության անվտանգության ուժերի օգնությամբ ցեխի և բեկորների տակ զոհվածների որոնումներ է իրականացնում:

«Սեզոնային ուժեղ անձրևը ջրհեղեղ է առաջացրել, և բնակիչները պատրաստ չեն եղել ջրի հանկարծակի հոսքին»,- նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ մոտ ժամանակներս անձրևը կարող է վերսկսվել:

Իշխանությունների տվյալներով՝ ապրիլի կեսերից Աֆղանստանի 10 նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ, բազմաթիվ գյուղատնտեսական հողեր ճահճացել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում