Ինովացիա

Հայկական SARD Anti-Cheat-ը Դուբայում մրցանակի է արժանացել GISEC 2024-ի ընթացքում

1 րոպեի ընթերցում

Հայկական SARD Anti-Cheat-ը Դուբայում մրցանակի է արժանացել GISEC 2024-ի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում ապրիլի 22-25-ն անցկացվող GISEC Global-ը` կիբերանվտանգության ոլորտում աշխարհում ամենանշանակալի իրադարձություններից մեկի շրջանակում ընթացող միջոցառումներից էր ստարտափների միջև անցկացվող Cyber Stars մրցույթը, որտեղ «Տարածաշրջանի լավագույն ստարտափ» անվանակարգում հաղթող է ճանաչվել հայկական SARD Anti-Cheat ընկերությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցույթին մասնակցել է 70 ստարտափ՝ պայքարելով 5 տարբեր անվանակարգում:

GISEC-ը կիբերանվտանգության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների և մասնագետների համար գաղափարների և նորարարությունների փոխանակման եզակի հարթակ է, որին այս տարի ներկայացված էին այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են Cisco, Kaspersky, Microsoft, Amazon Web Services, Cloudflare և այլն։

SARD Anti-Cheat-ի առաջարկած լուծումը AI-ով և կերնելային մակարդակում աշխատող մեթոդների խելացի համադրությունն է, որը ոլորտում նորարար մոտեցում է։ SARD-ի թիմը թեև այս պահին կենտրոնացած է վիդեո խաղերի անվտանգության ապահովման ուղղության վրա, ընկերության երկարաժամկետ պլանները ներառում են ավելի լայն ոլորտներ ընդգրկող լուծումների մշակումն ու գործարկումը։

000055.jpg (207 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում