Միջազգային

Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին

1 րոպեի ընթերցում

Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ երկրի պաշտոնական ռազմական ինտեգրումը ՆԱՏՕ-ին ավարտվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Շվեդիայի վարչապետը հայտնել է, որ Ստոկհոլմում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու վերաբերյալ եզրափակիչ համաժողովն ավարտվել է ռազմական ինտեգրման ավարտի մասին համապատասխան հռչակագրի ստորագրմամբ։

Քրիստերսոնը նաև նշել է, որ Ֆինլանդիայում համապատասխան գործընթացի հետ մեկտեղ սա ՆԱՏՕ-ի պատմության մեջ ամենաարագ ինտեգրացիոն գործընթացներից մեկն է։

Շվեդիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի 32-րդ անդամն էր դարձել ընթացիկ տարվա մարտի 7-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում