Հասարակական

Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Անմար կրակին մոտենալու ժամանակ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ է ձերբակալվել։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելու կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, հաղորդակցության և տեղեկատվության միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ է նախաձեռնված քրեական վարույթ, Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նույն օրը ոստիկանության կողմից բաժին է տարվել 7 անձ, այնուհետև նրանք ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին և որոշումներ են կայացվել վերը նշված արարքներն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրանց ձերբակալելու մասին»,-մանրամասնեց Աբրահամյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում