Միջազգային

Թաիլանդը մտադիր է բանակցություններ սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ

1 րոպեի ընթերցում

Թաիլանդը մտադիր է բանակցություններ սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդը հաստատում է իր մտադրությունը՝ բանակցություններ սկսելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հարցի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է Թաիլանդի արտաքին գործերի նախարար Պարնպրի Բահիդհա-Նուկարան՝ ամփոփելով Բանգկոկում իր ղազախ պաշտոնակից Մուրատ Նուրթլեուի հետ հանդիպման արդյունքները։

«Ես ուրախ եմ, որ Ղազախստանը Թաիլանդի խոշորագույն առևտրային գործընկերն է Կենտրոնական Ասիայում: Հուսով եմ, որ ազատ առևտրի մեր երկկողմ համաձայնագիրը պատրաստ կլինի և կստորագրվի մոտ ապագայում: Ես կցանկանայի վերահաստատել Թաիլանդի մտադրությունը՝ զարգացնելու տնտեսական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների և տարածաշրջանի հարևան երկրներ հետ` Թաիլանդի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման հարցի շուրջ բանակցություններ սկսելու միջոցով: Դա թույլ կտա մեծացնել երկկողմ առևտրի ծավալը և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար», - նախարարի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում