Միջազգային

Բորելը հայտնել է, որ ԵՄ նախարարները կքննարկեն Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը

1 րոպեի ընթերցում

Բորելը հայտնել է, որ ԵՄ նախարարները կքննարկեն Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների նախարարական հանդիպման քննարկման թեմաներից մեկը կլինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 22-ին հանդիպմանը ժամանելիս լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մենք պետք է խոսենք Մերձավոր Արևելքի մասին, կխոսենք Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին։ Պատժամիջոցների մեծ փաթեթ կա։ Հուսով եմ, որ անդամ երկրները, նրանք բոլորը կհամաձայնեն, քանի որ, ինչպես գիտեք, հարկավոր է, որ դա միաձայն լինի», - ասել է Բորելը։

Ավելի վաղ POLITICO-ն, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարները քննարկելու են Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները՝ ապրիլի 13-ին Իսրայելի վրա գործած հարձակման համար։

Ըստ հրապարակման՝ Գերմանիան շաբաթներ շարունակ պնդում էր, որ արտահանման լրացուցիչ սահմանափակումներ սահմանվեն երկակի նշանակության ապրանքների վրա՝ խոչընդոտելու Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրությունը։ Ֆրանսիան նույնպես կողմ է արտահայտվել լրացուցիչ պատժամիջոցներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում