Միջազգային

Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի զինված ուժերը թիրախավորել են Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտարարել է, որ Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին։ «Մանրամասները ճշտվում են, տուժածներ չկան»,- գրել է Ֆեդորովը «Տելեգրամ»-ի իր ալիքում։

Մեկ այլ գրառմամբ Ֆեդորովը հայտնել է, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ 291 հարված է հասցրել Զապորոժիեի մարզին։ «Հակառակորդի կրակահերթի տակ են հայտնվել 7 բնակավայրեր, ավերածությունների մասին 22 հաղորդում է եղել։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»,- գրել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում