Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը

Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է 
հանրային պարտականությունների կատարմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն իր կնոջ Քեյթի՝ քաղցկեղի դեմ քիմիաթերապիա ստանալու մասին հայտնելուց հետո առաջին անգամ ապրիլի 18–ին վերադարձել է իր հանրային պարտականությունների կատարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Ուելսի 42-ամյա արքայադուստրը՝ Քեյթ Միդլթոնն անցյալ ամիս տեսաուղերձով հայտնել էր, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել:

Արքայազն Ուիլյամն այդ ժամանակվանից չէր մասնակցում պաշտոնական արարողություններին:

Ապրիլի 18–ին Ուիլյամն առաջին անգամ երևացել է հանրությանը: Նա լավ տրամադրություն է ունեցել սննդի բաշխման բարեգործական կազմակերպություն այցի ընթացքում, խոսել է անձնակազմի հետ ու օգնել նրանց:

Կամավորներից մեկը շուտափույթ առողջություն է մաղթել Քեյթին և Ուիլյամի հորը՝ Չարլզ 3–րդին, ով նույնպես բուժում է անցնում քաղցկեղի դեմ:

«Օ, դուք շատ բարի եք, շատ շնորհակալ եմ», - ասաց արքայազնը կամավորին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am