Հասարակական

Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի են. պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք

2 րոպեի ընթերցում

Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի են. պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ «Հայրենյաց Բարիքներ» պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

«Ինչպես արդեն տեղեկացվել է, իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը:

Ստուգման ընթացքում նմուշներ են վերցվել առկա պատրաստի արտադրանքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Ստացված արդյունքներով՝ «տոմատի մածուկ Эко Солт» 1կգ (արտադրված 06.12.2023թ, պիտանիության ժամկետը 3 տարի), «տոմատի մածուկ Браво» 1կգ (արտադրված 12.12.2023թ, պիտանիության ժամկետը 3 տարի), «տոմատի մածուկ MG» 560գր (արտադրված 10.02.2024թ, պիտանիության ժամկետը 3 տարի) նմուշները «մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C Botulinium-ի և (կամ) C. Perfringens-ի) և սպոր առաջացնող ջերմասեր (թերմոֆիլային) աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում