Հասարակական

Կոնդի վերակառուցման մրցույթի մասնակիցները տեղյակ են թաղամասում առկա պահպանման ենթակա հուշարձանների մասին․ ԿԳՄՍՆ պաշտոնյա

2 րոպեի ընթերցում

Կոնդի վերակառուցման մրցույթի մասնակիցները տեղյակ են թաղամասում առկա պահպանման ենթակա հուշարձանների մասին․ ԿԳՄՍՆ պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին Կոնդի 10 օբյեկտ ընդգրկվել է նորահայտ հուշարձանների ցանկում: Կոնդի վերակառուցման մրցույթի մասնակիցները տեղյակ են պահպանման ենթակա հուշարձանների մասին, և ցանկացած նախագիծ-առաջարկ պիտի իր մեջ ներառի դրանց բոլորի պահպանությունն՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքաշինական ծրագիր կհաստատվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը «Հայաստանի և Արցախի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության խոչընդոտներն ու հնարավորությունները» թեմայով քննարկման ընթացքում:

«Կոնդը երբևէ գրանցված չի եղել իբրև պատմամշակութային հուշարձան: Կոնդում կան առանձին գրանցված շենքեր, կառույցներ և շինություններ, որոնք ունեն հուշարձանի կարգավիճակ և պետական ցուցակում ընդգրկված են կամ նորահայտ հուշարձանների կարգավիճակում են: Վերջին տարիներին հենց մեր ուսումնասիրությունների հիման վրա 10 նորահայտ օբյեկտ ընդգրկվել է նորահայտ հուշարձանների ցուցակում»,- հայտնեց նա:

Խոսելով Կոնդի վերակառուցման մրցույթից՝ Վանյանը նշեց, որ օրենքից բխող հիմանական պահանջը եղած հուշարձանների և դրանց պահպանական գոտիների ու միջավայրի պատշաճ պաշտպանությունն է:

«Բոլոր հուշարձանները պետք է պահպանվեն, դրանք պատշաճ ձևով ընդգրկված են մրցույթի տեխնիկական հայտերի մեջ: Մրցույթի մասնակիցները տեղեկացված են, թե որոնք են պատմամշակութային հուշարձանները, և որ դրանք պաշտպանված են օրենքով: Ցանկացած նախագիծ-առաջարկ պիտի իր մեջ ներառի դրանց բոլորի պահպանությունը՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքաշինական ծրագիր կհաստատվի»,- ընդգծեց Վանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում