Միջազգային

Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների իշխանություններն առգրավել են ավելի քան երկու տոննա քաշով թմրանյութի խմբաքանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​Կրտսերը։

«Սա թմրանյութի ամենախոշոր խմբաքանակն է, որը մեզ հաջողվել է առգրավել: Ոչ ոք չի զոհվել, ոչ ոք չի գնդակահարվել, ոչ ոք չի տուժել»,-լրագրողներին ասել է Ֆիլիպինների նախագահը:

Իրավապահները մետամֆետամին են հայտնաբերել, երբ Ալիտագտագ բնակավայրում խուզարկել են կասկածելի մեքենան։

Թմրանյութերի խմբաքանակի արժեքը գերազանցում է 13 միլիարդ ֆիլիպինյան պեսոն (233,4 միլիոն դոլար):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում