Միջազգային

Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի  շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի նախագահն այդ մասին ասել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Իրանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ռայիսին նշել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հասցված ավիահարվածի համար Իսրայելին պատժելու գործողությունը Իրանը իրականացրել է հաջողությամբ։

Իրանի նախագահն ասել է, որ Իրանի շահերի դեմ ամենաչնչին գործողությունն անգամ կարժանանա ցավոտ պատասխանի։

Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված ինքնապաշտպանության իրավունքին համապատասխան գրոհել է այն կենտրոնների վրա, որտեղից չարամիտ գործողություններ են կատարվել Իսլամական Հանրապետության դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում