Հասարակական

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ բարձր եկամտով առցանց աշխատանքի առաջարկներից

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ բարձր եկամտով առցանց աշխատանքի առաջարկներից

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգուշանալ բարձր եկամտով առցանց աշխատանքի առաջարկներից, որոնք արվում են հայկական հեռախոսահամարներից ուղարկվող SMS հաղորդագրությունների միջոցով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոստիկանության պարզաբանման մեջ նշված է. «Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով բարձր եկամուտ։

Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։

Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում