ԱՄՆ-ն հաստատակամ է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարգավաճման հարցում․ Էնթոնի Բլինքեն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանը։
«ԱՄՆ-ն հաստատակամ է մնում՝ օգնելով Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման և ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։ Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի մեր հանձնառությունը՝ տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլար այս ջանքերի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Բլինքենը։
The U.S. remains steadfast in helping Armenia strengthen its democracy and achieve economic prosperity and resilience through regional integration. In a meeting with Armenian and EU leaders, I announced our commitment to provide over $65 million towards this effort. pic.twitter.com/06VcdUxr3U
— Secretary Antony Blinken (@SecBlinken) April 5, 2024
Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը։
Եռակողմ հանդիպման մեկնարկից առաջ ՀՀ վարչապետը, ԱՄՆ պետքարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։
Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ Բրյուսելում հանդիպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ։