Ինովացիա

Հակոբ Արշակյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության Գիտության և տեխնոլոգիաների աշխատանքային խմբի հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության Գիտության և տեխնոլոգիաների աշխատանքային խմբի հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության Գիտության և տեխնոլոգիաների աշխատանքային խմբի հանդիպմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հակոբ Արշակյանը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում՝ մանրամասնելով, որ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը։

«Աշխատանքային խմբի գործընկերների հետ պայմանավորվեցինք խորհրդարանական մակարդակում ունենալ ակտիվ աշխատանքային քննարկումներ` միմյանց փորձն ուսումնասիրելու և փոխադարձ օգնությամբ առկա մարտահրավերները հաղթահարելու գործում»,-նշել է Արշակյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում