Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանը դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը

Ալեն Սիմոնյանը դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ալեն Սիմոնյանի ուղերձում։

«Խիստ դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը։ Նման գործողությունները որևէ արդարացում չեն կարող ունենալ։ Ցավակցում եմ տուժածների ընտանիքներին և հարազատներին»,- նշված է ուղերձում։

«Կրոկուս Սիթի Հոլ»  համերգասրահում համերգի ժամանակ կրակոցներ էին հնչել, որից հետո համերգասրահում հրդեհ էր բռնկվել։ Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ կրակոցներն արձակել են մի խումբ անձինք, որոնց ինքնության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան։ Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 80-ի, վիրավորվել է ավելի քան 100 մարդ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am