Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում` Պրեմիեր լիգայում, երկիշխանություն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 25-րդ տուրից հետո «Փյունիկ»-ը և «Նոա»-ն ունեն հավասար 55 միավոր: Երկրորդ տեղում 49 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: 4-րդ և 5-րդ տեղերում «Ուրարտու»-ն և «Ալաշկերտ»-ն են: 33 միավոր ունի «Արարատ»-ը (6-րդ տեղ):

Վերջին 4 տեղերը հաջորդաբար զբաղեցնում են «Վեստ Արմենիա»-ն (24 միավոր), «Վան»-ը (23 միավոր), «Շիրակ»-ը (22 միավոր) և ԲԿՄԱ-ն (22 միավոր):

26-րդ տուրի հանդիպումները կկայանան մարտի 30-31-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում