Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն. Վրաստանի արտգործնախարար

Հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով խաղաղության պայմանագիր 
կստորագրեն. Վրաստանի արտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում մարտի 15-ին տեղի ունեցող Թուրքիաի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Դարչիաշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն: 

«Երկու երկրներն էլ Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներն են։ Քննարկվել է համագործակցությունը քաղաքական, տնտեսական, առևտրային, պաշտպանական, մշակութային, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։ Իհարկե, մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և մարտահրավերները հաղթահարելու մեր համատեղ ջանքերին»,- ասել է նա:

Իլյա Դարչիաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին։

«Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով համաձայնության կգան և կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որը շրջադարձային կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության  համար»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am