Միջազգային

Ռուսաստանում մեկնարկել են եռօրյա նախագահական ընտրությունները

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանում մեկնարկել են եռօրյա նախագահական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում մեկնարկել են նախագահի ընտրությունները։ Մարտի 15-ի առավոտյան առաջինն ընտրատեղամասերը բացվել են երկրի արևելյան շրջաններում, այնուհետև նաև ամբողջ երկրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Քվեարկությունը կտևի երեք օր։ ՌԴ տարածաշրջանների մեկ երրորդում ընտրողները կարող են քվեարկել նաև էլեկտրոնային եղանակով։

«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ 2024 թվականին առաջին անգամ է, որ Ռուսաստանում նախագահի ընտրություններն անցկացվում են երեք օր։ Սրանք առաջին նախագահական ընտրություններն են 2020 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո, ըստ որոնց երկրի ղեկավարի պաշտոնը տվյալ անձը կարող է զբաղեցնել 2 անգամ՝ 6 տարի ժամկետով։ Սահմանադրական բարեփոխումները նաև «զրոյացրին» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախորդ պաշտոնավարման ժամկետները՝ թույլ տալով նրան կրկին առաջադրվել։

Ընտրվելու դեպքում Վլադիմիր Պուտինը կպաշտոնավարի հինգերորդ անգամ։

Վլադիմիր Պուտինի դեմ պայքարում է երեք թեկնածու՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, ՌԴ Կոմունիստական ​​​​կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը, և «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում