Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Ռուսաստանը կուսումնասիրի միջուկային զենք չկիրառելու մասին համաձայնագրի վերաբերյալ Չինաստանի նախաձեռնությունը

Ռուսաստանը կուսումնասիրի միջուկային զենք չկիրառելու մասին համաձայնագրի 
վերաբերյալ Չինաստանի նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ուսումնասիրում է Չինաստանի՝ առաջինը միջուկային զենք չկիրառելու շուրջ համաձայնության գալու գաղափարը և կարծում է, որ դրանում ռացիոնալ հատիկ կա, բայց հարցն այն է, թե արդյոք արևմտյան երկրները պատրաստ են լրջորեն դիտարկել նման նախաձեռնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հայտարարությունը:

«Մենք ուշադրություն ենք հրավիրել համապատասխան հայտարարության վրա:  Չինական կողմից նման գաղափարներ առաջին անգամ չեն հնչում, այժմ դրանք որոշակի զարգացում են ստացել: Մենք ուշադրությամբ ենք վերաբերվում այդ առաջարկին, ուսումնասիրում ենք այն», - ասել է փոխնախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am