Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց մարտի 12-ի ասուլիսին՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունն ու Հայաստանի ժողովուրդն ի վիճակի եղան 100 հազար մարդ ընդունել և հասցեագրել նրանց կարճաժամկետ կարիքները։

«Առջևում բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների երկարաժամկետ կարիքների հասցեագրումն է, առաջիկայում ավարտին կհասցնենք նրանց բնակարանային կարիքների հասցեագրման ծրագիրը։

Ինչպես ասել եմ, եթե բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները ԼՂ վերադառնալու օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չունենան, Կառավարության քաղաքականությունն ուղղված կլինի նրանց՝ ՀՀ-ում մնալու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն»,-հավելեց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում