Քաղաքականություն

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել ԵԺԿ համագումարում և հանդիպել կուսակցության առաջնորդներին

2 րոպեի ընթերցում

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել ԵԺԿ համագումարում և հանդիպել կուսակցության առաջնորդներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել մարտի 6-ից 7-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ժառանգություն»-ից, դիմելով հազարից ավելի պատվիրակներին, եվրոպացի առաջնորդներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիվանագիտական ու քաղաքական շրջանակներին և միջազգային հանրության անդամներին՝ Հովհաննիսյանը ներկայացրել է իր քննադատականդիտարկումները և տեսակետները ռուս-ուկրաինական պատերազմի, Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարածքների գրավման արյունալի արշավի, էթնիկ զտումների, մշակութային ցեղասպանության, ինչպես նաև օրինականորեն ընտրված առաջնորդների և այլ ռազմագերիների շարունակական բանտարկությունների վերաբերյալ:

«Աշխարհաքաղաքականությունն ինքնանպատակ չէ և պետք է հատկապես Եվրոպայի համար հիմնված լինի համընդհանուր ժողովրդավարական արժեքների և չափանիշների վրա», - եզրափակել է նա:

Ըստ աղբյուրի՝ համագումարի նիստերին զուգընթաց Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ և տեղեկատվության փոխանակումներ է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի և մի շարք այլ պաշտոնյաների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում