Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայաստանը Կիպրոսի հետ ունի բավականին հարուստ երկկողմ օրակարգ. Միրզոյան

Հայաստանը Կիպրոսի հետ ունի բավականին հարուստ երկկողմ օրակարգ. 
Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Կիպրոսի հարաբերությունները հիմնված են եղբայրության, ջերմ հարաբերությունների և փոխըմբռնման երկարամյա պատմության վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա Երևանում ողջունեց իր գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը:

«Մեր երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են եղբայրության, ջերմ հարաբերությունների, փոխըմբռնման, համերաշխության երկարամյա պատմության վրա։ Նաև բարձր և բարձրագույն մակարդակի շփումները, մեր երկրների տարբեր նախարարությունների միջև պարբերական շփումներն, անշուշտ, ավելի են ամրապնդում այդ կապերը։

Հայաստանը Կիպրոսի հետ ունի բավականին հարուստ երկկողմ օրակարգ։ Մենք նաև համերաշխ և գործընկերային հարաբերություններ ենք վայելում միջազգային տարբեր ձևաչափերում և միջազգային հարթակներում»,- ընդգծեց Միրզոյանը։

Համատեղ ասուլիսի ընթացքում Միրզոյանը նշեց, որ Կիպրոսի ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել գործադիր և օրենսդիր իշխանության մակարդակով բոլոր զգայուն հարցերում, մասնավորապես, Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված հարցերում աջակցության համար:

«Երախտիքի խոսք եմ հայտնել նաև Լեռնային Ղարաբաղից փախստականներին ցուցաբերված օգնության համար։ 30 հոգի հնարավորություն ունեցան նաև ապաքինվել Կիպրոսում»- եզրափակեց Միրզոյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am