Եվրահանձնաժողովի ղեկավարը ժամանել Է Կիև
1 րոպեի ընթերցում
![Եվրահանձնաժողովի ղեկավարը ժամանել Է Կիև](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1131036.jpg)
ԵՐԵՎԱՆ,24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է X-ի իր պաշտոնական էջում:
«Կիևում եմ, այժմ, առավել քան երբևէ, մենք ամուր կանգնած ենք Կիևի կողքին ֆինանասական, տնտեսական, ռազմական և հոգևոր առումներով: Մինչև երկրիրը վերջապես ազատ լինի», - գրել է նա։
Սակայն Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի հստակեցրել, թե ուկրաինական ղեկավարության ներկայացուցիչներից ում հետ է հանդիպելու, և ինչպիսի՞ն է լինելու բանակցությունների օրակարգը: