Մշակույթ

Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերվել են առաջին խումբ գտածոները

1 րոպեի ընթերցում

Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերվել են առաջին խումբ գտածոները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օհանավանի տարածքում բացված վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հնագետներն արդեն աշխատում են առաջին խումբ գտածոների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, հնագիտական 56 առարկա՝ հիմնականում 4-5-րդ դարերի ձիթաճրագներ, նախ հանձնվել է իրենց,համարակալվել, հաշվառվել, որից հետո տեղափոխել են Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիա։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայում իրականացվում է նորահայտ գանձերի մաքրման գործընթացը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում