Միջազգային

Ֆրանսիայի և Նիդեռլանդների ԱԳՆ-ները կանչել են Ռուսաստանի դեսպաններին` Նավալնիի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի և Նիդեռլանդների ԱԳՆ-ները կանչել են Ռուսաստանի դեսպաններին` Նավալնիի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Փարիզում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բուենոս Այրեսում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։

«Այսօր ես խնդրեցի Ռուսաստանի դեսպանին կանչել Ֆրանսիայի ԱԳՆ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ Նիդեռլանդների ԱԳՆ են կանչել այդ երկրում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Տարաբրինին։ Այդ մասին X-ում հայտնել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Հանկե Բրյուինս Սլոտը՝ նշելով, որ ՌԴ դեսպանին կանչել է Նավալնիի մահվան համար պարզաբանում խնդրելու։

«Մենք հաստատակամորեն Ռուսաստանին կոչ ենք անում հանձնել Նավալնիի մարմինը նրա ընտանիքին և հարազատներին», - գրել է նա:

Ալեքսեյ Նավալնին, որը 30 տարվա ազատազրկման էր դատապարտված, մահացել է փետրվարի 16-ին։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, ռուս ընդդիմադիր գործչի ընտանիքին հայտնել են, որ նրա մարմինն իրենց կփոխանցվի երկու շաբաթ հետո։

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում