Միջազգային

Սիրիայի արևելքում ամերիկյան բազան ենթարկվել է հրթիռակոծման

1 րոպեի ընթերցում

Սիրիայի արևելքում ամերիկյան բազան ենթարկվել է հրթիռակոծման

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էր Զոր նահանգում գտնվող Կոնիկո գազային հանքավայրում տեղակայված ամերիկյան բազան հրթիռակոծվել է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Չորս հրթիռ ընկել է Կոնիկո դաշտում գտնվող բազայի տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, բազայի հարավային մասում կրակի սյուն է բարձրացել»,- նշված է հաղորդագրոեւթյան մեջ։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր՝ Իրաքում գտնվող ամերիկյան բազաները, ինչպես նաև Սիրիայում գտնվող նրա զորքերը պարբերաբար ենթարկվում են հարձակումների։ Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են Իրաքում գործող զինված շիա խմբավորումները։

ԱՄՆ-ի զինված ուժերը վերահսկում են Սիրիայի արևելյան և հյուսիս-արևելյան շրջանները՝ Դեյր էր Զոր, Ալ-Հասաքա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են նավթի և գազի ամենամեծ հանքավայրերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում