Քաղաքականություն

Գևորգ Պապոյանը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի ստացել

1 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի ստացել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապոյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով քննարկումներին, թե նախարարի պաշտոնի համար քննարկվում է իր անունը:

Ըստ Պապոյանի տեղեկության՝ այս պահին նախարարի նշանակման մասով որոշում չկա, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն էլ քննարկել հարցը, բայց կքննարկեն:

Անդրադառնալով իր նշանակման վերաբերյալ քննարկումներին՝ նա ասաց. «Նման առաջարկ ես չեմ ստացել: Ես ԱԺ-ում եմ, աշխատում եմ»:

Ըստ նրա՝ ԱԺ հանձնաժողովի աշխատանքը պակաս պատասխանատու չէ, քան նախարարի աշխատանքը:

Փետրվարի 14-ին հայտնի էր դարձել Վահան Քերոբյանի՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին: Փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ ՎահանՔերոբյանինմեղադրանքէառաջադրվելպաշտոնականլիազորություններըչարաշահելուհոդվածով՝«Սիներջի»ընկերությանհետկապվածգործով։Քերոբյանըմեղադրանքըչիընդունում: Փետրվարի 16-ին դատարանը որոշեց Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառել տնային կալանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում