Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն` հաղթելով թուրք մարզիկին

Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն` հաղթելով թուրք 
մարզիկին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց թուրք Էմրե Բասարի հետ: Ամոյանը հաղթեց 7:0 հաշվով և երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի ոսկե մեդալը:

Մալխաս Ամոյանը Եվրոպայի չեմպիոն դարձել էր նաև 2022 և 2023 թվականներին: Նա նաև 2021 թվականի աշխարհի չեմպիոն է: Ամոյանն իրավունք է ստացել մասնակցելու Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Մինչ այս Հայաստանի հավաքականի կազմում 55 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճել Մանվել Խաչատրյանը: 

Փետրվարի 14-ին Եվրոպայի առաջնության 7-րդ ոսկե մեդալի համար կպայքարի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am