Երևանում՝ 11:07,   24 Փետրվար 2024

ՀՀ փոխվարչապետն ու Բրազիլիայի դեսպանն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի

ՀՀ փոխվարչապետն ու Բրազիլիայի դեսպանն անդրադարձել են երկուստեք 
հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Բրազիլիա փոխգործակցության շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն առավել կընդլայնվի զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և համագործակցության ներուժ ունեցող այլ բնագավառներում։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]