Տնտեսություն

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6.1 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6.1 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.1 տոկոսով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվության ներկայացմանը: 

«Նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի անկում է գրանցվել՝ 6.1 տոկոսով: Դա հիմնականում պայմանավորված է ՌԴ-ից զբոսաշրջիկների թվի 23.6 տոկոս նվազմամբ: Փոխարենն ունենք Վրաստանից, Իրանից և Հնդկաստանից զբոսաշրջիկներ թվի աճ»,-ասաց նախարարը:

Վահե Հովհաննիսյանը հավելեց՝ թեև նախորդ տարվա նկատմամբ գրանցված նվազմանը՝ ցուցանիշները 2019 թվականից զգալիորեն ավելի են:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում