Միջազգային

Մոլդովայի ֆերմերները բողոքում են՝ կառավարությունից պահանջելով արագացնել օգնության տրամադրումը

1 րոպեի ընթերցում

Մոլդովայի ֆերմերները բողոքում են՝ կառավարությունից պահանջելով արագացնել օգնության տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովացի ֆերմերները փետրվարի 12-ին հինգ նախազգուշական բողոքի ակցիա կանցկացնեն ամբողջ երկրում՝ իշխանություններից պահանջելով արագացնել խոստացված օգնության տրամադրումը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Մենք կառավարությունից և խորհրդարանից պահանջում ենք անհապաղ արդյունավետ երկխոսություն սկսել բողոքող ֆերմերների հետ և տրամադրել շտապ ֆինանսական օգնություն առնվազն 400 միլիոն լեյի (23 միլիոն դոլարի) չափով՝ փոքր և միջին ֆերմերների փոխհատուցումների համար, որոնք ամենից շատ են տուժել վերջին երկու տարիների ճգնաժամից», - հայտարարել է բողոքի ակցիաները կազմակերպող «Ֆերմերների ուժը» ասոցիացիան:

Ասոցիացիան սոցիալական ցանցերում գրառման մեջ նշել է, որ ցուցարարները մտադիր են փակել Քիշնևը Օրհեյ, Ռեզինա, Բալցի, Սորոկի, Դուբոսարի քաղաքների հետ կապող ճանապարհները, ինչպես նաև Ռումինիայի հետ սահմանին գտնվող Լեուշենի անցակետը։

Հայտարարության մեջ նշված է, որ ֆերմերների բողոքի ակցիաները վերսկսվել են դեռ փետրվարի 7-ին, սակայն իշխանությունները մինչ օրս չեն արձագանքել դրանց։

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում