Միջազգային

Թրամփի մեկնաբանությունները ՆԱՏՕ-ի երկրների վրա ՌԴ հնարավոր հարձակման մասին լուրջ քննադատության են արժանացել

2 րոպեի ընթերցում

Թրամփի մեկնաբանությունները ՆԱՏՕ-ի երկրների վրա ՌԴ հնարավոր հարձակման մասին լուրջ քննադատության են արժանացել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակման դեպքում չէր պաշտպանի ՆԱՏՕ-ի այն անդամ երկրներին, որոնք չեն կատարում համապատասխան վճարումները։ Թրամփի այս հայտարարությունը լուրջ քննադատության է արժանացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Reuters-ը։

Հարավային Կարոլինայի նահանգում փետրվարի 10-ին տեղի ունեցած քաղաքական հանրահավաքի ժամանակ Թրամփը բողոքել է այն բանից, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներ չեն վճարում, և հիշել է, որ ժամանակին «մեծ երկրներից» մեկի ղեկավարի հետ խոսել է չվճարող երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին։

«Ոչ, ես ձեզ չէի պաշտպանի։ Ըստ էության, ես կխրախուսեի, որ նրանք (Ռուսաստանը) անեին, ինչ ուզում են։ Դուք պետք է վճարեք», - ասել է Թրամփը տվյալ ղեկավարին, որի անունը չի հայտնել։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փետրվարի 11-ին ասել է, որ Դոնալդ Թրամփն իր հայտարարություններով վտանգի տակ է դնում ԱՄՆ զինվորականների և նրանց դաշնակիցների անվտանգությունը։

«Ցանկացած ակնարկ, որ դաշնակիցները չեն պաշտպանի միմյանց, խարխլում է մեր բոլորի անվտանգությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ի, և ամերիկացի ու եվրոպացի զինվորներին մեծ վտանգի տակ է դնում», - ասել է Ստոլտենբերգը հայտարարության մեջ։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նույնպես քննադատել է Թրամփի հայտարարությունը՝ հիշեցնելով, որ իրենց երկրի սահմանի մոտ պատերազմ է ընթանում։

Թրամփի կուսակից հանրապետականներիցՔրիս Քրիստին NBC-ի եթերում հայտարարել է, որ, ինչպես ինքը միշտ պնդում էր, Թրամփը ԱՄՆ նախագահի հարմար թեկնածու չէ։

Իսկ Սպիտակ տունը Թրամփի խոսքերն անվանել է «զարհուրելի և խելագար»։

2014 թվականին ՆԱՏՕ-ի երկրները հանձն են առել մինչև 2024 թվականն իրենց ՀՆԱ-ի 2 %-ն ուղղել պաշտպանական ծախսերին։ Ըստ ՆԱՏՕ-ի գնահատումների՝ 2023 թվականի սկզբին այս նշաձողին հասել են կամ այն գերազանցել են դաշինքի 30 անդամ երկրներից միայն տասը, իսկ 13 անդամ երկրներ պաշտպանական ծախսերին են ուղղել ՀՆԱ-ի 1,5 %-ից պակաս գումար։

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում