Միջազգային

Ալեքսանդր Վուչիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել Կոսովոյում ստեղծված իրավիճակի պատճառով

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Վուչիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել Կոսովոյում ստեղծված իրավիճակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ ԵՄ անդամ երկրներին , ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարներին, այդ թվում ՝ ՌԴ-ին և ՉԺՀ-ին տեղեկացրել է Պրիշտինայի սադրիչ քայլերի մասին և առաջարկել է ԱԽ-ի հրատապ նիստ անցկացնել Կոսովոյի և Մետոխիայի հարցով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ աղբյուրի՝ Սերբիայի նախագահը նշել է, որ խոսքը Պրիշտինայի իշխանությունների կողմից միտումնավոր իրականացված էթնիկ զտումների և տարածաշրջանում սերբերի կյանքի համար անհնարին պայմանների ստեղծման, ինչպես նաև Կոսովոյում և Մետոխիայում սերբական դինարը շրջանառությունից հանելու մասին է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում