Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Անգլիայի ազգային բալետը մայիսին հանդես կգա Հայաստանում

Անգլիայի ազգային բալետը մայիսին հանդես կգա Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ջանքերով տարածաշրջանում առաջին անգամ հանդես կգա Անգլիայի ազգային բալետը։ Հյուրընկալող երկիրը Հայասատանն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց՝ ելույթները նախատեսվում են մայիսի 10, 11-ին:

Արվեստասերները Անգլիայի ազգային բալետի կատարմամբ հնարավորություն կունենան վայելելու աշխարհահռչակ «Ժիզել» բալետային ներկայացումը Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ավելի վաղ Անգլիայի ազգային բալետի տնօրինության հրավերով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն այցելել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Մանչեսթեր քաղաքում Սարգսյանը ներկա էր եղել թատրոնի «Ժիզել» բալետային ներկայացման ցուցադրությանը: Հանրաճանաչ բալետմայստեր Աքրամ Խանի բեմադրական գլուխգործոց համարվող «Ժիզել»-ի երևանյան ցուցադրությունները կազմակերպելու նպատակով  թատրոնի ղեկավարության հետ քննարկվել էին հյուրախաղեր կազմակերպելու հնարավորությունները, ժամկետները, ինչպես նաև թատրոնի՝ տարածաշրջան առաջին և բացառիկ հրավերի այլ մանրամասները:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am