Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Պետական գաղտնիքի շարքին է դասվելու նաև սպառազինության գնումների պլանը

Պետական գաղտնիքի շարքին է դասվելու նաև սպառազինության գնումների 
պլանը

ԵՐԵՎԱՆ,25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց Պետական գաղտնիքի շարքին դասվող և զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հարցը ներառված էր կառավարության հերթական նիստի օրակարգում։

Ըստ այդմ, պետական գաղտնիքի շարքին են դասվում ՊՆ գնման պլանը, գնման հայտը, տեխնիկական բնութագիրը, գնումների կազմակերպման գործընթացը, մատակարարում իրականացրած կամ ծառայություն մատուցած կամ աշխատանք կատարած կազմակերպությունը։

ԶՈՒ կարիքների համար իրականացված գնումների մեջ է մտնում՝ հակաօդային պաշտպանության միջոցների  ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ, հակատանկային համալիրների, հրետանային համակարգերի և միջոցների, ականանետային համակարգերի, ռադիոլոկացիոն և հետախուզական համալիրների, օդերևութաբանական համալիրների, դրանց շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների և զոնդավորման միջոցների, հրետանային օպտիկական և հետախուզական սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, ճառագայթային քիմիական նյութերի և սարքավորումների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, անօդաչու սարքերի և դրանց համակարգերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում և այլն։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 28-ից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am